Հայ բժիշկերի կյանքից
Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Իսկական անունը՝ Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում:
1922 թ. ավարտել է Բուխարեստի համալսարանի բժշկական ֆակուլտետը:
1945 թ. արժանացել է պրոֆեսորի կոչման:
1945-48 թթ. աշխատել է Տիմիշոարա քաղաքի համալսարանի ներքին հիվանդությունների կլինիկայի պրոֆեսոր:
1948-52 թթ. եղել է Բուխարեստի ներզատաբանության ինստիտուտի ֆիզիոլոգիական կլինիկայի տնօրենը:
Այստեղ նա հետևելով ակադեմիկոս Պարհորնի տեսությանը, ձեռնամուխ է եղել մարդու ծերությունը կանխող և կյանքը երկարացնող դեղի հայտնագործմանը:
Տևական պրպտումներից հետո, 1950 թ. ստեղծել է «Գերովիտալ H-3» պատրաստուկը, որը հրաշագործ արդյունքներ է ունեցել սկզբում կենդանիների, ապա մարդկանց վրա:
Պարզվել է, որ նրանով կարելի է մարդու կյանքը երկարաձգել մինչև 100 տարի, բուժել որոշ սրտային հիվանդություններ, հիշողության և ինտելեկտի թուլացումով ընթացող ուղեղի անոթների աթերոսկլերոզը, արյունազեղումներն ու պարալիչները, որոշ նյարդային հիվանդություններ, հոդաբորբեր, շաքարախտ և այլն:
1952 թ. Ռումինիայի կառավարության օժանդակությամբ Բուխարեստում հիմնել է Եվրոպայում միակ Կ. Պարհորնի անվ. Ծերունաբանության և ծարունաբուժության ինստիտուտը և եղել տնօրենը:
1957 թ. Քարլսռուհե քաղաքում կայացած գիտաժողովում նա ներկայացել է իր հայտնագործության մասին պատմող մի փաստագրական կինոնկարով ու դասախոսությամբ: Հայտնագործությունը ընդունվել է բուռն ծափահարություններով, իսկ աշխարհի մամուլն արձանագրել. «Աննա Ասլանը հաղթեց ծերությանը ... »:
Բացի «Գերովիտալ H-3»-ից նա ստեղծել է նաև զառամախտը բուժող «Ասլավիտալ» և մանկական թուլամտությունը բուժող «Ասլավիտալ երեխաների համար» պատրաստուկները:
1959-88 թթ. եղել է Ռումինիայի Ծերունաբանների և ծերունաբույժների ընկերության նախագահը:
1960 թ. ամերիկացի հայտնի բժիշկ-գիտնական Հենրի Մարքսը նրա մասին գրել է «H-3-ը ընդդեմ ծերության» գիրքը:
Նրա կլինիկայում բուժման կուրս են անցել ռումին հայտնի մաթեմատիկոս Պյոտր Սոնցը, Շառլ Դը Գոլը, Դուայթ Էյզենհաուերը, Չարլզ Չապլինը, Էլիզաբեթ Թեյլորը և ուրիշներ:
Գիտական աշխատանքները վերաբերում են փորձառական, կլինիկական և սոցիալական ծերունաբանության հարցերին:
1961 թ. պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել բժշկագիտության դոկտորի գիտական աստիճան:
Նա դասախոսություններով հանդես է եկել բազմաթիվ երկրներում:
Նրա գիտական աշխատությունները լույս են տեսել աշխարհի շատ լեզուներով:
Եղել է բազմաթիվ երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ:
1969 թ. ընտրվել է Ռումինիայի ՍՀ ԲԳԱ ակադեմիկոս:
1969 թ. ընտրվել է Նյու Յորքի ԳԱ ակադեմիկոս:
1971 թ. արժանացել է Ռումինիայի սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման:
1971 թ. Իտալիայում նկարահանված «Մեր ժամանակի հռչակավոր կանայք» կինոֆիլմում ներկայացված է նաև Աննա Ասլանը:
1973 թ. արժանացել է Ռումինիայի ՍՀ վաստակավոր բժշկի կոչման:
1974 թ. ընտրվել է Ռումինիայի ՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1977 թ. արժանացել է Ռումինիայի ՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
1982 թ. ընտրվել է ԽՍՀՄ Ծերունաբանների և ծարունաբույժների գիտական ընկերության պատվավոր անդամ:
1983 թ. Գերմանիայի ԴՀ-ում ստեղծվել է «Աննա Ասլանի անվան մրցանակ», որի առաջին դափնեկիրը դարձել է ինքը Աննա Ասլանը:
1984 թ. Իտալիայում արժանացել է «Հաղթանակի արձան» մշակութային համաշխարհային մրցանակին:
Հանդիսանում է Ռումինիայում Ծերունաբանության և ծարունաբուժության դպրոցի հիմնադիրը:
Նրա անունը քանդակված է Հունաստանում գտնվող Հիպոկրատի մարմարյա հուշարձանին:
Նրա անձի և գործունեության մասին կա հարուստ գրականություն:
Մահացել է 1988 թ. մայիսի 20-ին, Բուխարեստում, 91 տարեկան հասակում:
Հարություն Մինասյան
հոգեբույժ
10.05.2022 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ